Panorama.am-ը գրում է.

Զեկույցները ցույց են տալիս, որ Թուրքիան և Ադրբեջանը հնարավոր է աֆղան ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածաշրջան տեղափոխելու գործընթացում են: Այս մասին հաղորդում է «International Rescue Committee»-ն (Փրկարարների միջազգային կոմիտե- IRC):

Նշվում է, որ «Ալ-Քաիդա»-ի գրոհայինները Թուրքիայի ջանքերի մի մասն են՝ օգտագործել վարձկաններին տարածաշրջանային վեճերում, ինչպիսիք են սիրիացի ահաբեկիչները Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմում:

Կայքը մեջբերում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի խոսքերը, որն ասել էր, որ «Արցախի օկուպացված հատվածներում արդեն կան բազմաթիվ միջազգային ահաբեկչական խմբավորումներ, որոնք վերահսկվում են Թուրքիայի կողմից և գտնվում են Ադրբեջանի վերահսկողությունից դուրս, որով Թուրքիան ամրապնդում է իր դիրքերը Ադրբեջանում»։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել