Ինջիղուլյանները երկտող են փոխանցել գերության մեջ գտնվող հայ զինվորինPanorama.am-ը գրում է.

Այսօր Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետ հանդիպման արդյունքներից առայժմ տեղեկություններ չկան: Հարազատները Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների և զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հանդիպման մասին տեղյակ են, բայց իրենք էլ սպասում են հանդիպման արդյունքներին:

«Մեզանից նամակ էին ուզել, որ փոխանցեն Հակոբին»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հակոբի հորեղբոր որդին` Արման Ինջիղուլյանը` նշելով, որ ասել են` նամակը կարճ լինի` մի քանի տող, որտեղ գրված կլինի հարազատների որպիսությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել