Armenpress.am-ը գրում է.
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները հայտարարել են համատեղ բյուջեի մասին՝ ռազմական ոլորտում գիտահետազոտական և փորձարարական մշակումների անցկացման նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ռոսիա-1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը:
Նա ընդգծել է, որ սա նոր նախաձեռնություն է: «Մենք պարզ բանավոր համակարգումից անցում ենք կատարում ավելի լուրջ ինտեգրման»,- հայտարարել է Բորիսովը:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1063481.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել