Tert.am-ը գրում է.
Հայկական կողմի բացած կրակից սպանված թուրք հովիվ Մուսթաֆա Ուլքերն ավելի վաղ էլ թուրքական համազգեստով միայնակ, նույն վայրում կրակ է բացել հայկական սահմանի ուղղությամբ։ Նման պնդմամբ է հանդես եկել թուրքական Taraf օրաթերթը՝ ներկայացնելով «Հայաստանին ու Թուրքիային պատերազմի բերան հասցրած» հովվի իրական պատմությունը։
Անկարայում ավարտվել է հայ-թուրքական սահմանին սպանված Մուսթաֆա Ուլքերի գործի ուսումնասիրությունը։ «Դրա տակից այնպիսի պատմություն է դուրս եկել, որը ֆիլմի սցենար է հիշեցնում»,-գրում է թերթը։
Հայկական սահմանի կողմից բացված կրակի հետևանքով զոհված Մուսթաֆա Ուլքերը սպանությունից առաջ երկու անգամ թուրքական զինվորական հագուստով հարձակում է իրականացրել։ Հայկական սահմանապահներն էլ հարձակման առաջն առնելու համար տագնապ են հայտարարել։
Ըստ թերթի՝ ճգնաժամը սկսվել է այն ժամանակ, երբ սահմանամերձ շրջաններում թուրքերն սկսել են հոտեր արածեցնել։ Հայկական կողմը դժգոհել է, երբ թուրքական հոտերն անցել են հայկական կողմ և թուրք պաշտոնյաներին զգուշացրել է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ