ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-18-ը, 20-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2021
Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանը 17-18-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում սեպտեմբերի 17–ի գիշերը կլինի 14-16 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +27...+29 աստիճան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել