Հրաչյա Պետրոսյանց.  Մենք միշտ մեկ քայլ առաջ ենք ԱդրբեջանիցPanorama.am-ը գրում է.

Հայաստանը իր հրթիռահրետանային բազայով վերջին տարիներին մշտապես գերազանցել է Ադրբեջանին: Մենկնաբանելով ՀՀ զինված ուժերի կողմից չինական ««AR1A» РСЗО հրթիռահրետանային համակարգերի ձեռքբերման վերաբերյալ տեղակությունը ` Panorama.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

««AR1A» РСЗО հրթիռահրետանային համակարգը դա համազարկային կրակի ռեակտիվ հրետանային միջոց է: Այն արտադրվում է Չինաստանում և եթե որակի համեմատականեր անցկացնենք Ադրբեջանի կողմից վերջերս ձեռք բերված «Սմերչ» հրթիռահրետանային համակարգերի հետ, չինական արտադրության կայանքը ունի որոշակի առավելություններ: Առաջին հերթին այն գերազանցում է «Սմերչ»-ին մաքսիմալ կրակի հեռահարությամբ: Բացի դրանից` «AR1A»-ն հրթիռները լիցքավորվում է ոչ թե «Սմերչ»-ին նման հատ հատ, ինչ շատ ժամանակատար է, այլ կոնտեյներային եղանակով: Հրթիռները գտնվում են որոշակի կոնտեյների` բեռնարկղների մեջ, որն ուղղակի տեղադրում են մեքենայի վրա և կրակում: Դա տալիս է շատ մեծ առավելություն, այն առումով որ կոնտեյների առկայության դեպքում կարող են օգտագործվել տարբեր տրամաչափի և նշանակության հրթիռներ: Փոխարենը` «Սմերչը» կարող է օգտագործել միայն իր հրթիռները, իսկ նորարարության համար «Սմերչ»-ի դեպքում գրեթե ամեն ինչ պետք է փոփոխվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել