Հոգեբուժական բառապաշարում կա Մազոխիզմ տերմինը, երբ հիվանդի մոտ հաճույքի զգացում է առաջանում տանջանքների և ստորացման ենթարկվելու դեպքում։ Տերմինի հեղինակը ավստրիացի գրող Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխն է։
Հիմա հայաստանյան իշխանական բուրգի և նրանց սպասարկող գործիքների պահվածքը իսկական Մազոխիզմի ախտորոշում է։
Ադրբեջանը ամեն օր մի խնդիր է ստեղծում մեզ համար, ամեն օր քաղաքական, ռազմական անվտանգային համակարգերի ու ազգային արժանապատվության առումով ստորացնում է մեզ, իսկ նիկոլական գործիքներն ասում են` մենք խաղաղությամբ կհաղթենք... Հարց. քեզ խաղաղություն ո՞վ է տալիս, որ դրանով հաղթես։ Իսրայելի երբեմնի վարչապետ Գոլդա Մեիրն ասել է. "Չի կարելի խաղաղության մասին խոսել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու":
Որ ՀՀ բարձրագույն իշխանությունը գործարքի մեջ է Թուրքիայի հետ, ես կասկած չունեմ, բայց թե ինչպես են հասցրել նիկոլիզմին սպասարկող միջակ չինովնիկական և լրագրողափորձագիտական դաշտին մազոխիստական ներարկումներ անել, դժվար է հասկանալ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158512428733831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել