Panorama.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինքնամեկուսացման գնալով, հանձնում է անհրաժեշտ թեստերը: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը` վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։

Պուտինն ավելի վաղ տեղեկացրել էր կառավարությանը, որ ինքնամեկուսացման է գնում՝ ընդգծելով, որ իր շրջապատում մի քանի մարդ վարակվել է կորոնավիրուսով, այդ թվում՝ նրանք, ովքեր պատվաստվել են:

«Արվում են անհրաժեշտ թեստերը: Մասնագետները, բժիշկներն անում են ամեն ինչ, որ անհրաժեշտ է տվյալ իրավիճակում»,- ասել է Պեսկովը` լրագրողների հետ զրույցում:

Պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահն օգտվում է «Սոցիալական մոնիթորինգ» ծրագրից ինքնամեկուսացման ժամանակ, Պեսկովը նշել է, որ երկրի ղեկավարը դրանից չի օգտվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել