Ցավոք, ահաբեկչության մեր ժամանակներում կարելի է հանդիպել ամենուր, և այն այսօր բազմաթիվ երկրների համար անհանգստության մեծ պատճառ է հանդիսանում: Այս հոդվածում ներկայացնում ենք 10 ամենաարյունալի ահաբեկչական հարձակումները:

10. ԱՄՆ նավատորմային կործանիչի պայթեցումը

uss-cole

Մահացածների թիվը` 17, վիրավորները` 39:
Ահաբեկիչները սովորաբար հարձակումներ են կազմակերպում այն վայրերում, որտեղ մարդիկ առավել անպաշտպան են, և շատ քիչ է պատահում, որպեսզի հարձակման թիրախ ընտրվեն ռազմական ուժերը: Այդ հազվադեպ դեպքերից էր 2000թ.-ի հոկտեմբերի 12-ին մահապարտ ահաբեկիչների հարձակումը ամերիկյան ռազմանավի վրա: Նավը Եմենի Ադեն նավահանգստում էր վառելիք վերցնելու համար: Սա այն նույն նավահանգիստն էր, որտեղ նույն տարում` ավելի շուտ, Ալ Քաիդայի մահապարտ ահաբեկիչը հարձակում էր գործել ԱՄՆ մեկ այլ ռազմանավի` «Սուլիվանսի» վրա: Նավին է մոտենում 250-350 կգ պայթուցիկներով բեռնված մոտորանավակ ու պայթեցվում, որի հետևանքով նավը մեծ վնասվածքներ է ստանում: Պայթյունը տեղի է ունենում նավային խոհանոցի մոտ, որտեղ և հավաքված էր անձնակազմը ճաշելու համար:

Ալ Քաիդան ահաբեկչության պատասխանատվությունը վերցնում է իր վրա: Իսկ ԱՄՆ նավատորմը ուժեղացնում է անվտանգության միջոցները, սակայն վնասն արդեն հասցված էր:

9.Սիբիրախտով վարակված ծրարներով հարձակումներ

anthrax-attack-2001

Մահացածների թիվը` 5, վիրավորները` 17:
2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից մեկ շաբաթ հետո` սեպտեմբերի 18-ին, երբ մարդիկ դեռևս ուշքի չէին եկել նախորդ ահաբեկչությունից, տեղի է ունենում նորը: Նամակներ են ուղարկվում մի քանի լրատվական միջոցների, ինչպես նաև երկու ԱՄՆ սենատորների, որոնք փոշու տեսքով պարունակում էին սիբիրախտի հարուցիչ քիմիական նյութեր: Ծրարներում հայտնաբերված գրառումները նշում էին, որ ահաբեկչությունը կազմակերպված է ծայրահեղ կրոնականների խմբավորման կողմից: Մի քանի մարդ է մահանում ահաբեկչական վարակիչ ծրարների հետևանքով:

Գործի հետաքննությամբ զբաղվողներն այնուամենայնիվ սկսեցին համոզվել, որ հարձակումը օտարերկրյա կրոնական միավորումների ձեռքի գործը չէ, ինչպես օրինակ Ալ Քաիդան է: Հետաքննիչները շուտով կենտրոնացան պրոֆեսոր Բրյուս Է. Իվինսի վրա, ով աշխատում էր ԱՄՆ Ֆեդերալ կենսաբանական պաշտպանության լաբորատորիայի գիտական թիմում: Շուտով պրոֆեսոր Իվինսը դառնում է ԱՄՆ հետաքննությունների ֆեդերալ բյուրոյի հիմնական կասկածյալը: 2008թ.-ի հուլիսի 27-ին գիտնականը ինքնասպանություն է գործում: Դրանից շաբաթներ անց հայտարարվում է, որ ծրարները պատրաստվել և ուղարկվել են հենց պրոֆեսորի կողմից:
Սա ԱՄՆ-ի վրա կենսաբանական ահաբեկչության երկու դեպքերից մեկն էր, որն էլ հանգեցրեց փոստային անվտանգության ուժեղացմանն ու պետական պաշտոնյաների կողմից հզոր հակաբիոտիկների օգտագործմանը:

8.Սալոնելայի հարձակումը

salmonella-attack

Վիրավորները` 750
Վերջին տարիներին կենսաբանական միջոցներով հարձակումները մեծ անհանգստություն են պատճառում: 1984թ.-ի սեպտեմբերի 9-19 Օրեգոնում մի քանի հարյուր մարդիկ են հոսպիտալացվում սալմոնելայի հարուցիչի թունավորման ախտանիշով:

Ահաբեկչական հարձակումը կազմակերպվել էր Ռաջնիշի կրոնական խմբի կողմից, որն առաջնորդվում էր Շրի Ռաջնիշ անունով հնդիկի կողմից: Խումբը հաստատվել էր Օրեգոնի Ուասկո երկրամասում: Ռաջնիշիականները ցանկանում էին տեղական դատարանի կազմի ազատ աթոռը զբաղեցնել, իսկ հարձակումը ենթադրվում է, որ կազմակերպվել էր ընտրողներին ընտրությանը մասնակցելու համար անկարող դարձնելու նպատակով: Սրա արդյունքում երկրամասի 10 ռեստորաններում մատուցվող սնունդը թունավորվել է սալմոնելլայի հարուցիչով, ինչպես նաև երկու պետական պաշտոնյաների խմելու ջուրն է վարակվել:
Սա առաջին կենսաբանական հարձակումն էր ԱՄՆ-ում և մնում է ամենախոշորը: Ռաջնիշը պատիժ չի կրել հարձակման համար, սակայն նրան արտաքսել են Հնդկաստան:

7. Համաամերիկյան 103 թռիչքի պայթյունը

Pan-Am-103

Մահացածների թիվը` 270, վիրավորները` 2:
Ահաբեկիչների համար առաջին թիրախն ինքնաթիռներն են: 1988թ.-ի դեկտեմբերի 21-ին Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայան ուղևորվող ինքնաթիռը Շոտլանդիայի Լոքերբի քաղաքի օդային տարածքում պայթեցվում է ահաբեկիչների կողմից: Ինքնաթիռը ոչնչացվեց, ամբողջ անձնակազմն ու ուղևորները զոհվեցին, իսկ ինքնաթիռի բեկորները բնակելի տարածքում ընկնելու հետևանքով բազմաթիվ մարդկանց տարբեր աստիճանի վնաս հասցրեցին: Ծայրահեղականների մի խումբ ահաբեկչության պատասխանատվությունը վերցնում է իր վրա: Իսկ հետաքննությունների արդյունքում պարզ է դառնում, որ իրականում հարձակումը պայթուցիկի միջոցով չի արվել, այլ նույն տարում, ավելի շուտ` հուլիսին, Իրանի 655 թռիչքն իրականացնող ինքնաթիռի վրա ԱՄՆ-ի արձակած կրակի պատասխանն է եղել: Հետագա հետաքննությունը ցույց է տվել, որ ահաբեկչությունը պատվիրվել է Լիբիայի կառավարության կողմից, սակայն ոչինչ չի հաստատվել: Ի վերջո մեղավոր է ճանաչվել Լիբիայի քաղաքացի Աբդուլ-Բասիթ ալ Մեգրահին, ով էլ պատիժ է կրել հանցագործության համար: Իսկ 2003թ.-ին Լիբիան այս ահաբեկչության պատասխանատվությունը վերցրել է իր վրա, սակայն մինչ այժմ ոչ մի կերպ չի փոխհատուցել հանցագործության համար:

6. Ռազմածովային զորամասի պայթեցումը
marine-barrack-bombing
Մահացածների թիվը` 301, վիրավորները`161:

Տասնամյակներ շարունակ կենտրոնական արևելքը շարունակում է քաղաքական անհանգստության կենտրոն մնալ: Այսպես էր դեռևս 1980-ականներին, երբ ԱՄՆ-ն սկսեց իր խաղաղապահ առաքելությունն իրականացնել Լիբանանում` տարածաշրջանում խաղաղությունն ապահովելու համար: Այնինչ առաքելությունը չծառայեց իր նպատակին: 1983թ.-ի հոկտեմբերի 23-ին երկու մահապարտ ահաբեկիչներ մտնում են ՄԱԿ-ի կողմից վերահսկվող անվտանգության տարածք, որտեղ ԱՄՆ ռազմածովային ուժերի զինծառայողներ, ֆրանսիական օդապարիկային դեսանտավորներ կային:
Իսլամական Ջիհադ անունը կրող խումբը, որը կասկածվել էր Հեզբոլահ ահաբեկչության ճյուղ լինելու մեջ, ահաբեկչության պատասխանատվությունը վերցրել է իր վրա` նշելով ԱՄՆ-ի խաղաղապահների` տարածաշրջանում անցանկալի լինելու մասին: Ահաբեկչության հետևանքով բազմաթիվ զոհեր եղան, իսկ ՄԱԿ-ը շուտով իր խաղաղապահ ուժերը դուրս հանեց այստեղից:

Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել