Hraparak.am-ը գրում է.
Թուրքական «Բիանեթ» կայքը, հղում տալով «Ակոս»-ին, տեղեկացնում է, որ Ստամբուլի հայաշատ Ֆերիքոյ թաղամասի իր բնակարանում հարձակման է ենթարկվել 80-ամյա հայ մի կին` Մարգարիտ Ջամքոսօղլուն: Տուժողը պատմել է, որ օգոստոսի 17-ին խանութից տուն վերադառնալիս նկատել, թե ինչպես է միջին հասակի անծանոթ մի տղամարդ աստիճաններին կանգնած սպասում: Ուշադրություն չի դարձրել: Եվ երբ Մարգարիտը բացել է իր բնակարանի դուռը, նշյալ անձը թիկունքից հարվածել է ու գետնե նրան: Այնուհետև վրա հասել ու սկսել հարվածել գլխին:
«Ջանում էր սպանել ինձ: Ոչինչ չէր խոսում: Սեղանի վրա պայուսակս էր: Վերցրեց ու դուրս վազեց: 50 տարի ապրում եմ այստեղ, բայց նման բան ինձ հետ չէր պատահել»,- ասել է Մարգարիտ Ջամքոսօղլուն:
Հարևանները ենթադրում են, որ հանցագործն այնպիսի մեկն է, ով լավ տեղյակ է այդ տան անցուդարձից, միայնակ ապրող կնոջ ելումուտից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ