Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է ինքնամեկուսացման ռեժիմ պահպանի՝ իր շրջապատում կորոնավիրուսով վարակման դեպքերի հայտնաբերման պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Կրեմլից հայտնել են, որ այս որոշման մասին նախագահը տեղեկացրել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հեռախոսազրույցում: Կարանտինի ժամկետների մասին տեղեկություն դեռևս չի նշվում:
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ղեկավարը չէր բացառել, որ կարող է ստիպված կարանտինի անցնել՝ շրջապատում «Քովիդ-19»-ով վարակված անձանց պատճառով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2021/09/14/putin-isolation/3695073
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել