keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Ողբերգական ավտովթարից, դստերը, թոռներին և փեսային կորցնելուց հետո Արմեն Մարությանը և Ալլա Վարդանյանը սկսել են նկարահանվել

visibility 2873 commentմեկնաբանել

Starnews.am-ը գրում է.

Արդեն մեկ տարի է անցել վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի ընտանեկան ողբերգությունից:

2020-ի օգոստոսի 9-ին սարսափելի ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բախվել էին Toyota և բեռնատար ավտոմեքենաները: Toyota-ն վարել էր Արմեն Մարությանի դստեր ամուսինը՝ 49-ամյա Միհրան Գյուլզադյանը: Վթարի հետևանքով վերջինս և նրա ընտանիքի 3 անդամները՝ կինը և երեխաները, տեղում մահացել էին:

Այս ողբերգությունը ցնցել էր բոլորին. մարդիկ փորձում էին կանխատեսումներ անել՝ արդյո՞ք Արմեն Մարությանը և Ալլա Վարդանյանը կվերադառնան բեմ կամ կնկարահանվեն տարբեր նախագծերում:

Մեծ դժբախտությունից հետո Արմեն-Ալլա զույգը գարնանը կարողացավ ուժ գտնել և վերադառնալ մասնագիտությանը, նախ՝ հարազատ թատրոն, ապա նաև՝ նկարահանման հրապարակ:

«Գիտեք, մարդ կամ պիտի կարողանա հաղթահարել իրեն բաժին հասած փորձությունները, կամ էլ, առհասարակ, չապրի: Իսկ այդպես չի կարելի: Այդպես, հաղթահարելով ցավս և միաժամանակ տուրք տալով մասնագիտությանս, համաձայնեցի նկարահանվել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝