Հայաստանի Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում մեր ազգային և պետական պատիվն ու արժանապատվությունը խոնարհել են Բաքվի բռնապետի մի քանի բաշիբոզուկի տեղադրած մի խղճուկ պահատնակի առջև։
Մեր համազգային ամոթի մարմնավորում այդ արգահատելի պահատնակի առջև ընդամենը մի խումբ բարբարոսներ խոնարհել են մի ողջ մշակութային ազգ, մի ամբողջ հինավուրց պետություն։
Արդ, քանի այդ զազրելի պահատնակը մեր սրբազան հողում է, իսկ դրա ամոթի և անպատվության խարանը՝ մեր ճակատին, մեզնից այլևս ոչ ոք բարոյական իրավունք չունի իրեն հպարտ համարելու։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/4730686850303070
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել