168.am-ը գրում է․

«Թալիբան» շարժումը պատրաստվում է Աֆղանստանի համալսարանների ծրագրերից հանել այն առարկաները, որոնք հակասում են շարիաթի օրենքներին: Այդ մասին հաղորդել է Tolo News հեռուստաալիքը:

Ավելի վաղ Khaama Press գործակալությունը հաղորդել էր, որ համալսարանների ուսանողներին փոփոխություններ են սպասվում ծրագրերում. երկրորդական առարկաներին կփոխարինեն ավելի ժամանակակիցները, որպեսզի աֆղանցիները կարողանան մրցակցել այլ երկրների ուսանողների հետ:

«Յուրաքանչյուր առարկա, որը հակասում է իսլամի օրենքներին, կբացառվի (ծրագրերից)»,-հեռուստաալիքը մեջբերում է Աֆղանստանի բարձրագույն կրթության նախարարի պաշտոնակատար Աբդուլ Բաքի Հաքանիի խոսքը: Ներկայում չի ճշտվում, թե հատկապես որ դիսցիպլիններից են պատրաստվում հրաժարվել իշխանությունները: Բարձրագույն կրթության նախարարությունը նաեւ խոստանում է ապագայում գործարկել հատուկ ծրագիր, որն ուսանողներին թույլ կտա ուսուցում անցնել արտասահմանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել