Ուրեմն, Հայաստանում կես ամսից ավել է անձնագիր չեն տրամադրում։ Ու ոչ մեկի վեճը չի էս հարցը, տանը մարդ չկա։ Հստակ բացատրություն չի տրվում մարդկանց։
Ոստիկանության անձնագրային բաժինը` ՕՎԻՐ-ը, որն առանց այդ էլ չէր փայլում իր աշխատանքով, ուսերն է թափ տալիս։ Թքած ունեն, թե մարդիկ տուժում են, ֆինանսական ու այլ վնասներ կրում։ Ոչ մեկ չի պատժվում, պետական ծառայությունների մատուցման ոլորտի ՕԳԳ-ն ձգտում է զրոյի։
Եթե որևէ խոշոր բիզնեսի ինչ-որ ճյուղ էս "արդյունավետությամբ" աշխատեր, սեփականատերն այն շուտվանից փակել, վերացրել էր։
Էլ ինչ տիպի անարդյունավետ պիտի աշխատի Անձնագրայինը, կամ այլ ծառայություններ, որ Հայաստանում վերջապես վերցնեն վրացական Արդարության տների պատրաստի մոդելն ու կիրառեն։
21-րդ դարում մարդը երեք տեղեկանք ստանալու համար, երեք գերատեսչություն պետք է անցնի ու ժամերով հերթ կանգնի։ Աշխարհը շուտվանից տվել է դրա լուծումը, Վրաստանում դա շատ հաջող կիրառում են, իսկ Հայաստանը` բուկսավատ է անում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել