ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ եռամսյա վարժական հավաքների մասնակիցներն այսօր մեկնել են մարտական դիրքեր։

Հրամանատարները զինծառայողներին հորդորել են լինել զգոն և պատասխանատու, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները և հավաքների նախապատրաստական փուլի ընթացքում ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել Հայրենիքի պաշտպանության գործին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել