Սեպտեմբերի 21 ի նիկոլի հայտարարած ԳՈՒՆԱԳԵՂ տոնակատարության նպատակը գիտեք որն է ?
Տեսեք, նիկոլը և իր տերերը պիտի ամեն բան անեն, որ պատերազմի բեռը թուլացնեն, սուգը, վիշտը հետպատերազմյա ծանր տրամադրությունները։ Պետք է զոհվածների հարազատներին համակեպեցնեն այն մտքի հետ, որ դե պատերազմ էր տղերքը զոհվան և քիչ-քիչ զոհվածների վիշտը թուլացնեն ու իրենց կարճ խելքով զոհված տղերքի հարազատներին այնպես անեն, որ մոռանան իրենց վիշտը։ Դուք բոլորդ էլ գիտեք, որ մարդկանց վշտից հանելու, Ձևերից մեկը հենց այդ ուրախ միջավայրն է։ Բայց նիկոլը իր դատարկ խելքով և իր առաջին և միակ խորհրտական տիկնոջ խելքով ու խրատով կրկին չի գիտակցում, որ զոհված տղերքի հարազատների վիշտը գնալով ոչ թե թուլանալու է, այլ ավելի է մեծանալու, մարդկանց խեղդում է կարոտը և ցավից , անորոշությունից խելագարվում են, որ ծնողը կթողի իր երեխու անմեղ արյունը հենց այնպես գնա ? Վրեժը անխուսափելի է այս դեպքում։
Զոհվածների ծնողները հանգիստ չեն գտնելու, մինչև իրենց անմեղ որդիներին դավադրաբար սպանողները պատասխան չտան։ Ամեն զոհված տղու ծնողի սուրբ պարտքն է, իր զավակի վրեժը լուծել։ Ծնողները իրենց զավակներին էլ ետ չեն կարող բերել, բայց նրանց ծախողներից և կոտորողներից վրեժը հաստատ կարողանալու են լուծել, այս դեպքում տղերքին ծախել է Նիկոլը կոտորել՝ Ալիևը ։ Զոհված տղերքի մահվան համար առաջի մեղավորը այսօրվա վարչապետն է և իր թիմը, հետո Ալիևը և մնացածը։ Ալիևը մեր թշնամին է և բնականաբար պիտի սպաներ մեզ, բայց թե նիկոլը և իր թիմը ինչու էին թիկունքից կոտորում մեզ, այ դա դեռ պարզվելու է։ Մի գուցե փողի համար ? չգիտեմ, բայց այն որ մեզ ծախել են հաղի մեջ 100% փաստ է։ Բոլոր այն հրամանատարները, ովքեր չեն կատարել զինվորներին թողնելու և գնալու հրամանները գրեթե մեծամասամբ զոհվել են և քչերն են բախթի բերմամբ փրկվել։ Հրամանատարների բունկեռների տեղերը ծախել են և այդպես կոտորել նվիրյալ տղերքին։
Նիկել, համերգ կազմակերպելով ծնողին չես ստիպի մոռանալ իր զավակի մահը, չես կարողանա 7000 և ավելի ծնողի համոզես, խաբես որ կռիվ էր , զոհվան տղերքը։ Կռիվ չի եղել, եղել է դավադրություն, որի գլխավոր կազմակերպիչը հենց դու ես այ վիժվածք։ Հայ զինվորին ծախել եք թիկունքից, ծախել եք հողի մեջ, արժանապատիվ հրամանատարների հետ միասին և սա հստակ է, սա փաստ է։ Գունագեղ միջոցառումով և համերգներով չես կարող խեղել ճշմարտությունը այ ոչխար։ Գնա տերերիդ զեկուցի, որ չի աշխատում իրենց տված առաջադրանքը այս անգամ, որ ամենուրեք թքում են դեմքիդ, անգամ քեզ աջակցողներ և քեզ այսքանից հետո դեռ հավատացողներ։
Եռաբլուրը մեր տանջող վերքն է, որը մեր աչքի առաջ է ամեն վայրկյան, ինչ էլ անես չես կարող ստիպել, որ ծնողը մոռանա իր անգին զավակին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել