• Ռուսերենում կիսասնոբ-կիսահակաքաղքենիական մի լավ խոսք կա՝ «մարդը դուրս եկավ գյուղից, բայց գյուղը դուրս չեկավ մարդուց»։ Զուտ օրացուցային առումով Հայաստանը դուրս է եկել 19-րդ դարից, բայց 19-րդ դարը դուրս չի եկել Հայաստանից։
• Ընդ որում, 19-րդ դարում դեռ կային հատկանիշներ, որոնցով հայերն իրոք մրցակցային առավելություն ունեին տարածաշրջանում, օրինակ՝ նույն առևտուրը։ Բայց երբ այսօրվա Հայաստանում են հակաՀայաստանի կրողները տենչում առևտուր, ալարում ես անգամ բացել Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի վիճակագրական գերատեսչությունների կայքերը՝ ապացուցելու համար, որ Հայաստանը ոչինչ չունի արտահանելու այդ երկրներ, ու երկարաժամկետ հեռանկարում համատեղ առևտրական գոյակցության մոդելը «խեղճ մշեցիների»՝ թուրքական ռոբոտաշինական գործարաններում համբալ աշխատելն է։
• Թուրքի համբալների համար ապագա կա՛…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել