Armsport.am-ը գրում է․

Հարձակվող Անտուան Գրիզմանը «Ատլետիկո» վերադառնալուց հետո հրաժեշտ է տվել «Բարսելոնայի» երկրպագուներին:

«Սիրելի երկրպագուներ, ես հրաժեշտ եմ տալիս ձեզ և շնորհակալ եմ ձեր սիրո համար: Ես ամեն ինչ տվեցի այս մարզաշապիկով խաղալու համար և դարձա այս մեծ ակումբի պատմության մի մասը:

Ցավով եմ հեռանում, որ այլևս չեմ կարող վայելել ձեր ներկայությունը տրիբունաներում, բայց հպարտ եմ, որ ես ձեր երկրպագուներից մեկն եմ», – գրել է Գրիզմանը թվիթերում:

Երեկ «Աթլետիկոն» պաշտոնական կայքում հայտարարեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Անտուան Գրիզմանի հետ պայմանագրի ստորագրման մասին: Մադրիդյան ակումբը ֆրանսիացուն վարձավճարով վերցրել է մեկ մրցաշրջանով։ Ըստ Reuters-ի՝ ցանկացած պահի «Աթլետիկոն» կարող է երկարաձգել ֆրանսիացու վարձակալության պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով: Ամեն դեպքում, մադրիդցիները պարտավոր են հետագայում ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնել 40 միլիոն եվրոյով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել