Հիշում եմ, թե ինչ ծանր օր էր (2019 թ.)։ Առաջնագծի միանգամից 3 ուղղությամբ շրջեցինք՝ 3ՊՇ, 4ՊՇ, 5ՊՇ։
Մեծ թվով խնդիրներ կար սահմանագծին, որոնք հետագայում լուծվեցին առաջնագիծ տեղափոխված շինարարական ընկերությունների ներգրավմամբ՝ ծավալն ու քիչ ժամանակը հաշվի առնելով, միայն բանակի ինժեներական ներուժը բավարար չէր։
Հայաստանի իշխանություններն այդ ժամանակ խաղաղություն էին քարոզում՝ Ալիևի հետ ջերմ հաճոյախոսություններով փոխանակվում։
Վերջում եկանք Վանքասարի եկեղեցի, որտեղ Բակո Սահակյանը երկար զրուցում էր ՊԲ հրամանատարության հետ։
Այսօր Բակո Սահակյանի ծննդյան օրն է, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու և հավերժ բարեկամություն ստեղծելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել