Ինչո՞ւ են ադրբեջանցիները փակել Գորիս֊Կապան ճանապարհը։ Ինչպես հայտնի է, դեկտեմբերին (կարծեմ դեկտեմբերի 16֊ին) Հայաստանի կառավարությունը Ադրբեջանի հետ հուշագիր է ստորագրել որով Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհները հանձնվել են Ադրբեջանին, հիմա էլ ադրբեջանցիք փակել են։
Սակայն լրագրող Թաթուլ Հակոբյանը այլ պատճառ է ասում, ասում է որ այդ ճանապարհը փակելու պատճան այն է, որ նախկին իշխանությունները արտաքին քաղաքականության մեջ բարձրացրել են Սևրի դաշնագրի հարցը, Վիլսոնյան Հայաստանը, և Թուրքիայից պահանջներ ներկայացրել։ Խնդրեմ, մեջբերում «Սաղ ազգով նստել դարդ ենք անում, բա էս խի էսպես եղավ։ Հայաստանի 20-25 տարի Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքում դրվում է արկածախնդրությունը, պրիմիտիվ, մանկամիտ պահանջատիրությունը, Սևրը, Վիլսոնյան Հայաստանը, Թուրքիայից պահանջներ ներկայացնելը սրան մենք բախվելու էինք»։
Թաթուլ Հակոբյանը լրագրողական մասնագիտությունից տեղափոխվել է գեղարվեստական գրականությո՞ւն, որ հորինում է բաներ որոնք չեն եղել։ Իհարկե գիտենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ընդհանրապես Սևրի մասին ոչինչ չի ասվել, Թուրքիայից որևէ պահանջ չի ներկայացվել։
Ապա Հակոբյանը Ճանապարհը փակելու մեջ մեղավորներին է թվարկում, որ մի քիչ հավաստի լին ի խոսքը, ֆանտաստիկ ժանրից իրականություն է գալիս և տալիս է Նիկոլ Փաշինյանի անունը, բայց հետո կրկին ընկնում երևակայության գիրկը՝ Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան, ինչի էին մեղավոր, որ ժամանակին Սյունիքից Ադրբեջանի սահմանը հեռացրել էին 100կմ այն կո՞ղմ, ու որոնց իշխանության ժամանակ որևէ մեկի մտքով չէր անցնի որ Գորիսից Կապան գնալիս դիմացդ ադրբեջանցի կհայտնվի՞։ Լավ, հասկացանք փչացած ձայնապնակը երգում է՝ նախկիններն են մեղավոր։ Բայց անունները շարունակվում են՝ Հակոբյանը թվարկում է՝ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան։ Նրանք ինչ կապ ունեն։ Ըհը, Արցախի երեք նախագահների անունը տվեց, այսինքն ղարաբաղցիներն են մեղավոր որ ինքնորոշվել են, ուզում են անկախ ապրել։
Factor.amը որ հեռարձակել է այս խոսքը, և medialab.am–ը որ արտատպել է տեսագրությունը կարծեմ դեռևս լրագրություն են անում, սակայն ոչ մեկը չի ուղղել Հակոբյանի խոսքերը։
Տեսագրությունը մեկնաբանության մեջ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել