«Ես շատ վշտացած եմ». Լանա Դել Ռեյը` իր գողացված երգերի մասինHraparak.am-ը գրում է.

Ամերիկյան փոփ-երգչուհի Լանա Դել Ռեյը բացատրել է իր նախկինում չհրապարակված երգերի` համացանցում հայտնվելու պատճառը: Lenta.ru-ի փոխանցմամբ, պարզվում է` 3 տարի առաջ հաքերները կոտրել են երգչուհու համակարգիչը, ստացել հնարավորություն` մուտք գործելու այնտեղ եւ ներբեռնել երեք թրեք, որոնք Լանա Դել Ռեյը երբեք ոչ ոքի էլեկտրոնային հասցեով չի ուղարկել: Այս մասին երգչուհին պատմել է Radio.com-ին տված հարցազրույցի ժամանակ:

Նրա խոսքով, երգերը ձայնագրվել են ավելի վաղ եւ նախատեսված չեն եղել հանրային լսումների համար: Օրինակ` «Black Beauty» երգը փոփ-աստղը պատրաստվելիս է եղել  ներառել իր հերթական ալբոմներից մեկում:

Երգչուհին պատմել է, որ մինչ այն պահը, երբ իմացել է իր երգերի` համացանցում հայտնվելու մասին, ինքն աշխատելիս է եղել նոր ալբոմի վրա: Այժմ նոր ձայնագրությունների վրա աշխատելու գործընթացը դադարեցված է: «Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մեկը ներխուժել է իմ կյանք»,-հայտարարել է երգչուհին,-«Ես շատ վշտացած եմ, այժմ նույնիսկ չգիտեմ` ինչ երգեր ներառեմ իմ նոր ալբոմում: Երբեք չեմ ստեղծի երգեր, մինչև համոզված չլինեմ, որ ձայնագրության մեջ այն կհնչի իդեալական»:

Իդեպ,երգչուհին տեղեկացրել է, որ համացանցում հայտնվել են իր չհրապարակված երգերի հարյուրավոր  ձայնագրություններից ընդամենը մի քանիսը:

Նշենք, որ Լանա Դել Ռեյի երգերն առաջին անգամ YouTube-ում եւ Soundcloud-ում հայտնվել են հուլիսի վերջին: Բացի «Black Beauty»-ից` համացանցում տեղ են գտել նաեւ Behind Closed Doors», «Maha Maha» и «So Legit», «I Was In A Bad Way», «Playground» երգերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել