Դերասանուհի Մերի Երեմյանը նոր լուսանկարների շարք է հրապարակել՝ ներկայանալով ամառային քնքուշ կերպարում։
Հիշեցնենք, որ «Արմենիա TV»–ի «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում նկարահանվող Մերիի Երեմյանը հայտնվել էր սկանդալի կենտրոնում։
Նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը սերիալի համար նոր դերասանուհուն ստիպված ընտրել է 1 գիշերվա ընթացքում, որովհետև «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները վերսկսվելուց հետո դերասանուհի Մերի Երեմյանը կիսատ է թողել աշխատանքը «Ծաղիկներ ձյան տակ» նախագծում։ Սա բավականին մեծ իրարանցում էր առաջացրել համացանցում, շատերը բացասաբար էին արձագանքել և դերասանուհու արարքը որակել որպես անպատասխանատվություն։
Ավելի վաղ նա գրառում էր կատարել՝ բացատրելով սոց կայքերում իր պասիվության պատճառը։
«Ինձ հաճախ հարցնում եք՝ ինչու՞ եմ պասիվ։ Իմ կարծիքով ոչ թե պասիվ եմ, այլ չափավոր։ Ինչ-որ չափով նաև ինտրովերտ։ Ես ինքս երկար փոստեր կարդալ չեմ սիրում, ինձ համար Ինստագրամը գեղեցիկը և էսթետիկը բացահայտելու հարթակ է»,- գրել էր դերասանուհին: