Մի մարդ հարցրեց Սոկրատին՝
— Գիտե՞ս թե ինչ է ասել քո մասին ընկերդ:
— Սպասիր, — կանգնեցրեց նրան Սոկրատը, — այն, ինչ պատրաստվում ես ասել, նախքան ասելդ մաղիր երեք մաղերով:
— Երեք մաղերո՞վ:
— Նախքան ինչ-որ բան ասելը անհրաժեշտ է այն երեք անգամ մաղել: Սկզբից ճշմարտության մաղով: Դու համոզվա՞ծ ես որ այն ճշմարտություն է:
— Ոչ, ես ուղղակի լսել եմ այն:
— Այսինքն Դու չգիտես՝ ճշմարտություն է այն, թե ոչ: Այդ դեպքում արի մաղենք երկրորդ մաղով՝ բարության մաղով: Դու ուզում ես իմ ընկերոջ մասին ինչ որ լավ ու բարի բան ասե՞լ:
— Ոչ, հակառակը:
— Այսինքն, — շարունակեց Սոկրատը, — Դու պատրաստվում ես նրա մասին ինչ-որ վատ բան ասել, և ընդ որում նույնիսկ համոզված չես, թե դա ճշմարտություն է: Լավ, արի փորձենք երրորդ մաղը՝ օգտավետության մաղը: Արդյո՞ք ինձ օգտավետ է և անհրաժեշտ լսել այն, ինչի մասին Դու ուզում ես ինձ պատմել:
— Ոչ, չկա ոչ մի անհրաժեշտություն:
— Եվ այսպես, — եզրակացություն արեց Սոկրատը, — նրանում, ինչ Դու ուզում ես ինձ պատմել, չկա ճշմարտություն, չկա բարություն և այն չունի ոչ մի օգտակարություն: Այդ դեպքում ինչի՞ համար ես ուզում պատմել:
Սալվադոր Դալի "Ցանկությունների հարմարվողականությունը" 1929