Psymag.am-ը գրում է.
Մարդուն շատ հազվադեպ է մի բան տեսնելիս, լսելիս հետաքրքրում, թե ինչո՞ւ են սա ինձ ցույց տալիս, ասում:
Արդեն մի քանի տարի անընդմեջ տեղի ունեցող կողմնապահական գենդերային քարոզչությունը բազմաթիվ մարդիկ ընկալում էին, թե իրենք սեռերի հոգեբանության մասին են ընթերցում/լսում: Չնայած` քարոզչություն մի քիչ ճոխ է ասված, որովհետև նպատակադրված ինչ-որ բան անելու կարիք էլ չկար, ուղղակի պետք էր, որ ոլորտում գերակշռեն երիտասարդ աղջիկները, ովքեր դեռ չեն էլ հասցրել տղամարդ զգալ: Իսկ դուք գիտե՞ք, թե ինչպես է սեռերի հոգեբանության մասին նյութ պատրաստում այդպիսի երիտասարդ աղջիկը, առավել ևս, եթե նա ենթարկվել է այստեղ նշված գործոններից մեկի կամ մի քանիսի ազդեցությանը: Վերցնում է, ենթադրենք, հանրամատչելի շարադրված գիտական որևէ օտարալեզու նյութ, որտեղ կարող է շատ պարզ ու առանց ավելորդությունների ներկայացվել երկու սեռերի առանձնահատկություններն ու նրանց համագործակցման ձևերը, պատասխանում շատ ինչուների և ինչպեսների: Իսկ աղջիկը հիմնականում այդտեղ տեսնում է, թե ինչ գերազանցություններ ունեն կանայք, մի փոքր ուռճացնում դրանք` կնոջը հասցնելով գերմարդու մակարդակի, վերջիններիս վարքի հետ կապված բոլոր թերությունները նա ընկալում է ցավագին և որպես վիրավորանք իր անձին, ու դրանք դուրս են մնում նրա ուշադրությունից, վերջինից դուրս են մնում նաև տղամարդկանց դրական առանձնահատկությունները, ու հոդվածը պատրաստ է: Իհարկե, այն արդեն լրիվ ուրիշ իմաստ է ձեռք բերում նման մշակումից հետո, բայց իրեն թվում է, թե ինքը թարգմանել է այն, ինչը գրված էր: Արդյունքում ստանում ենք այնպիսի հոդված կանանց և տղամարդկանց հոգեբանության և նրանց հարաբերությունների մասին, որն ընդհանրապես ոչ մի աղերս չունի իրականության հետ ու տղամարդուն դնում է կնոջից ցածր կարգավիճակում: Հասարակությունն էլ, որի մի ստվար հատվածը ամենամինիմալ պատկերացումներն ունի թեմայի շուրջ, հատկապես տղաների մեծ մասը, ում համար դեռ կինը առեղծված է, ընթերցում է դա ու ձևավորում իր պատկերացումները հակառակ սեռի մասին: Արդյունքում ստեղծվում է մեյնստրիմ, որտեղ տղամարդը (հատկապես` մասկուլությամբ օժտված տղամարդը, ում յուրահատկություններից են լոգիկան և ստրատեգիական մտածելակերպը) դառնում է երկրորդ կարգի և վտանգավոր մարդ: Արդյունքում նրա համար հասարակությունում դիրք գրավելը բարդանում է, քանի որ թե՛ մասնավոր, թե՛ պետական սեկտորում սկսում են խուսափելի նրան աշխատանք տալուց: Այս գործընթացն արդեն մի քանի տարի էր Հայաստանում տեղի էր ունենում: Արդյունքն այսօր կարող ենք տեսնել` բիզնես ոլորտում բարձր աշխատավարձով և համեմատաբար ազդեցիկ աշխատատեղերում կանանց գերակշռում, իսկ քաղաքականության մեջ ավելի շատ ֆեմինային, հեշտ «ծալվող» ու լոգիկայից զուրկ տղամարդկանց գերակշռում:
Սա շատ կարևոր հարց է, հատկապես նրանց համար, ովքեր ուզում են տեսնել հզոր և ինքնուրույն Հայաստան, կայուն և ազդեցիկ հայկական բիզնես ու արդարության գերակշռում հասարակության մեջ: Առանց ուժեղ տղամարդու, դուք երբեք չեք ունենա ո՛չ հզոր և ինքնուրույն Հայաստանը, ո՛չ կայուն բիզնեսը, ո՛չ էլ արդարության դրսևորումներ հասարակությունում:
Ինչևէ, նախապատրաստական քարոզչական փուլն ավարտվեց տրամաբանորեն կանխատեսվող օրենքի ընդունմամբ:
Քաղաքականության սկիզբն ընտանիքն է
Արիստոտել
Շատ վաղուց սկսվել և այսօր էլ շարունակվում է ևս մեկ քարոզչություն, որը հիմնականում կապված է սեքսի, կուսության ու նման բաների հետ: Ինչպես միշտ ավանդական հայացքներ ունեցողները չեն դադարում իրենց սուր քննադատությունն արտահայտել դրանց նկատմամբ, բայց դրանից եղանակ չի փոխվում: Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ է սեռական կապերի թեման այդքան արծարծվում, իհարկե, ոմանք պնդում են` որովհետև մարդիկ խժռում են այդ հոդվածները, ստվերի հետ պայքարողները կասեն անհայտ գերբնական ուժերն են որոշել ոչնչացնել հայ ազգին… Չենք վիճում, բայց կփորձենք ներկայացնել ևս մեկ տեսակետ:
Խնդիրը նրանում է, որ մենք շուտով ունենալու ենք ևս մի քանի փոփոխություններ հասարակական կյանքում, որոնք ուղղակի կարող են փոխել միջին ստատիստիկ քաղաքացու պատկերացումները հատկապես ընտանեկան ինստիտուտի մասին: Այդպիսի օրենքներից մեկը, իհարկե, կլինի համասեռամոլների ամուսնության իրավունքը: Սա տրամաբանական է, եթե հաշվի առնենք, որ սրանից հետո պետական ֆինանսավորմամբ և աջակցությամբ ջանքեր են ներդրվելու վերացնել սոցիալապես պայամանավորված սեռերի զանազանումը ու ստեղծել միասեռ հասարակություն:
Այնուհետև օրինական տեսք կստանան պոլիգամ կապերը կանանց և տղամարդկանց (պայմանականորեն ասված) համար: Օրենքով կսկսվի թույլատրվել, որպեսզի տղամարդիկ ունենան մի քանի կին, իսկ կանայք` մի քանի ամուսին: Կսկսեն ձևավորվել ընտանիքներ` բաղկացած մեկ ամուսնուց և 2-3 կնոջից կամ մեկ կնոջից և 2-3 ամուսնուց կամ 2 կնոջից և 2 ամուսնուց, որոնք կապրեն մեկ տանիքի տակ, կքնեն մեկ անկողնում, կունենան ընդհանուր երեխաներ: Կարող է լինել նաև, որ այդ կանայք/ամուսինները բնակվեն տարբեր քաղաքներում և անգամ երկրներում, ուր մարդը գործի բերումով հաճախակի է այցելում: Նորից կոնկրետացնեմ` խոսքը սիրուհիների և սիրեկանների մասին չէ, այլ օրինական ամուսինների և կանանց:
Այսօր արդեն շատերը գտնվում են, դեռևս ոչ օրինական, բայց այդպիսի հարաբերությունների մեջ: Քիչ չեն ամուսնական զույգերը, որոնք փնտրում են երրորդ մեկին` սեռական կյանքը զանզան դարձնելու համար: Այդպիսի հարաբերությունները, իհարկե, քննադատվում են հասարակության կողմից, օրենքն ու եկեղեցին էլ չի գովերքում դա, բայց նման մարդիկ կան ու նրանք հիմնականում ֆինանսապես կայուն մարդիկ են, ովքեր, բնականաբար, հետաքրքրված են օբյեկտիվ իրականությունը հարմարեցնել իրենց, իրենց կենսաոճը բերել օրինական և հասարակության կողմից ընդունված դաշտ, որպեսզի ավելորդ դժվարություններ չունենան դրա հետ կապված, այդ ամենը չդառնա իրենց հեղինակությանը վնասող քննադատությունների, թարս հայացքների կամ կոմպրոմատների առիթ:
Իհարկե, ավանդական արժեքների կրողները կփորձեն սրան դեմ դուրս գալ, բողոքել, գոռալ «ինտերնետներում», սակայն նրանք ոչինչ էլ չեն կարողանա փոխել, քանի որ չունեն այն բավարար ֆինանսական հզորությունը և ազդեցության լծակները, որոնք կարող են հակազդող ուժ դառնալ:
Հնարավոր է նաև իրադարձությունների այլ զարգացում, օրինակ, վերացվի ընտանիք հասկացությունն ընդհանրապես: Ինչպես ցարական Ռուսաստանի նիհիլիստներն էին սիրում գրել ցարական իշխանություններին ուղված իրենց պահանջներում. «Мы требуем полного освобождения женщины, дарования ей всех тех политических и гражданских прав, какими будут пользоваться мужчины; требуем уничтожения брака как явления в высшей степени безнравственного и немыслимого при полном равенстве полов, а следовательно, и уничтожения семьи, препятствующей развитию человека»…( Николай Стариков «Кто финансирует развал России?», 2010, стр. 69).
Եվ իրոք, եթե չկա սոցիալապես ամրագրված վարք, որը բնորոշ կլինի տվյալ սեռին, մենք ունենում ենք կենսաբանորեն տարբեր, բայց սոցիալապես նույն սեռին պատկանող «հոմոսեքսուալներից» բաղկացած հասարակություն (դրա համար պետք չի, որ հոմոֆոբիա դրսևորեք ու պետք է որ հանդուրժող լինեք), որոնց ամուսնությունը միգուցե անմիտ է, միգուցե անբարոյական, միգուցե այլ մի բան, բայց, ամեն դեպքում, ընտանիքն այն տեսքով, ինչպիսին կա հիմա, կորցնում է իր նշանակությունը:
Սա, իհարկե, ընդհանուր ներկայացրեցինք, բայց դեռ այս թեմային մենք էլի կանդրադառնանք, կներկայացնենք գիտնականների, այս հարցերի ուսումնասիրմամբ զբաղվող հոգեբանների, սոցիոլոգների, քաղաքագետների տեսակետներ, որտեղ ավելի մանրամասն է ներկայացվում, թե ի՞նչ հասարակական փոփոխություններ են տեղի ունենում և ո՞ւր է շարժվում արևմտյան հասարակությունը, որի մեջ ներ են գրավում նաև մեզ:
Արտակ Հովհաննիսյան