Tert.amLife-ը գրում է
Սոչիում ավարտվեց «Նոր Ալիք 2021» մրցույթը, որի հաղթող դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գեւորգյանը:
Այսօր կայացավ «Նոր Ալիք»-ի վերջին՝ երրորդ մրցութային օրը: Այսօր պրեմիերային օրն էր․ Սարոն կատարեց իր համար գրված երգը, որի հեղինակը Դավիթ Բադալյանն է: 3 օրվա քվեարկության արդյունքում որոշվեց հաղթողը:
Մրցութային երրորդ օրը Սարոն հավաքեց 88 միավոր՝ զբաղեցնելով երկրորդ տեղը, սակայն 3 օրվա արդյունքով նա հաղթեց, քանի որ առաջին երկու օրը մրցույթի առաջատարն էր։ Հայաստանի ներկայացուցիչը ընդհանուր առմամբ հավաքեց 267 միավոր: Երկրորդ տեղը գրաված մասնակից նրանից հետ էր 6 միավորով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղՆյութի աղբյուր՝ https://www.tert.am/life/am/news/2021/08/25/saro/75873?fbclid=IwAR1_qqslOhGzjyMBUivYLu581sGhSf9bkPptYw05wziUpEWCaVl4fPB20ZY
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել