Armeniasputnik.am-ը գրում է.

Անհրաժեշտ է հնարավորինս արագ սկսել սահմանազատումը Ադրբեջանի հետ։ Այս մասին այսօր ԱԺ–ում  հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով կառավարության ծրագիրը:

«Ցավում եմ, որ քաղաքական աղմուկի պատճառով գարնանը հնարավոր չեղավ հասնել ծրագրված արդյունքի: Բայց հայկական կողմը պատրաստ է այժմ սահմանազատման գործընթացը սկսելու։ Իհարկե, մտահոգիչ է հայ-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածների անկայուն իրավիճակը», - ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ իր կարծիքն ունի խորհրդային քարտեզների հիման վրա հայկական և ադրբեջանական զորքերի անհրաժեշտ հայելային դուրսբերման մասին: Նրա խոսքով ՝ հենց այս սկզբունքով են իրենք աշխատել Տեղ-Մեղրի հատվածում հայ-ադրբեջանական սահմանին, և հայկական կողմը պատրաստ է առաջ շարժվել այս օրակարգով:

Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 12-ից։ Ադրբեջանցի զինվորականները գտնվում են Սև լճի շրջանում ՝ փորձելով ամրանալ այստեղ հայկական տարածքների հաշվին։ Նման իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում ՝ Վարդենիսի մոտակայքում։

Լարվածության ևս մեկ օջախ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում է։ Այդ հատվածներում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել