1in.am-ը գրում է.

Վերջին տարիների ընթացքում Disney-ը տարեկան հսկայական գումարներ է կորցնում: Կորուստները գոնե նվազեցնելու համար իրականացված վերակազմավորումն անիմաստ եղավ: Ուստի, ընկերությունը որոշեց հսկայական գումարներ ներդնել նոր արտադրանքի մեջ: Այն կոչվեց Disney Infinity: Ըստ լուրերի՝ դրա մշակումը 100 մլն դոլար է արժեցել: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Ընկերությունն օգտագործել է Bizzard-ի փորձը, որը համատեղում է վիդեոխաղը և «ֆիզիկական» մոդելները՝ Skylanders ծրագրի շրջանակներում, որը 1.5 մլրդ շահույթ է բերել ընկերությանը: 
Disney Infinity-ում կարելի է ոչ միայն ներբեռնել վճարովի հավելումներ, այլև գնել իսկական հերոսների կերպարներ և դնել հատուկ հարմարանքի վրա՝ տպիչի կողքին: Դրանից հետո դրանք հայտնվում են խաղում: Խաղացողները նաև կկարողանան տարբեր մակարդակների հասնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել