25-ամյա ֆոտոմոդել Անաստասիա Ռեշետովան երաժիշտ Տիմատիի հետ բաժանվելուց հետո երկար ժամանակ նախընտրում էր չմեկնաբանել կատարվածը: Սակայն վերջերս նա դարձել էր YouTube-յան «Мой монолог» հաղորդման հերոսուհին, որտեղ առաջին անգամ լույս էր սփռել անցած ամիսների իրադարձությունների վրա: Այդ հաղորդաշարից հետո նա ինստագրամյան էջում հաճախ է խոսում իր և Տիմատիի հարաբերությունների մասին։
Օրերս մոդելի հետևորդների մոտ հարց էր առաջացել՝ արդյոք նրան չի հուզում, որ Տիմատին դստեր հետ, որի մայրն Ալյոնա Շիշկովան է, ավելի մոտ հարաբերություններ ունի, քան որդու հետ։ Հետևորդներից շատերն անգամ կասկածել են, որ Տիմատին միավորվել է նախկի սիրելիի՝ Ալյոնայի հետ, սակայն Ռեշետովան ցրել է նրանց կասկածները։
«Եթե ես որդուս ուղարկեի նրա հետ ապրելու և երկարատև ճամփորդության, այլ կերպ կլիներ»,- խոստովանել է աստղը։
Անաստասիան նաև նշել է, որ Ռատմիրն առայժմ շատ փոքր է՝ հոր հետաքրքրությունները կիսելու համար։
Անաստասիա Ռեշետովայի խոսքով՝ Տիմատիի հետ հարաբերությունները նրան պարզ ճշմարտություն են սովորեցրել. ամեն ինչ կյանքում անպայման ավարտվում է։ Աղջիկն ասում է, որ ռեփերն ու ինքը միմյանց շատ են ցավեցրել։ Սակայն, ի վերջո, ամուսնալուծությունը գործեց հօգուտ Նաստյայի և Տիմատիի։ Ազատվելով երաժշտի վերահսկողությունից՝ Ռեշետովան սկսել է փորձել նորը, որոնել իրեն, բացահայտել իրեն որպես անհատ։