Ադրբեջանցի «օրենքով գող» Ալիբալա Համիդովը սպանվել է Ստամբուլում (տեսանյութ)168.am-ը գրում է.

Prime Crime լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլում սպանել են ադրբեջանցի 40-ամյա «օրենքով գող» Ալիբալա Համիդովին, ով քրեական միջավայրում հայտնի է որպես «Գոջա Բակինսկին»: Սպանությունն իրականացվել է կիրակի: Համիդովը ստացել է հրազենային երեք վնասվածք և մահացել է տեղում: Գործակալությունն ընդգծում է, որ Համիդովը հակամարտության մեջ էր քրեական հեղինակություն Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) խմբավորման հետ, ով սպանվեց այս տարվա հունվարին, Մոսկվայում: Նրան, մասնավորապես, մեղադրում են ոչ վաղ անցյալում կատարած քրեական հեղինակություններին «թագադրելու» մեջ, որը կազմակերպվել է ոմն Վաժա Բիգանիշվիլիի կողմից և հարուցել է «դեդականների» դժգոհությունը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել