Անցած շաբաթ աշխարհում ավելի քան 4,4 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով եւ մահացել ավելի քան 66 հազարը: Ինչպես օգոստոսի 18-ին հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), յոթ օրում ախտահարման նոր դեպքերի թիվը 2 տոկոսով գերազանցել Է նախորդ շաբաթվա ցուցանիշները, իսկ մահացությունը մնացել Է մոտավորապես նույն մակարդակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օգոստոսի 9-ից մինչեւ 15-ը հայտնաբերվել Է 4 444 632 վարակված եւ արձանագրվել Է մահվան 66 506 դեպք: Հիվանդացությունն աճել Է 2 տոկոսով, իսկ մահացությունն, ԱՀԿ-ի տվյալներով՝ մնացել Է նույն մակարդակում, ինչ որ նախորդ շաբաթ: Օգոստոսի 15-ի դրությամբ ընդամենն աշխարհում կար ախտահարման 206 714 291 դեպք:
Հարավ - արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 502 հազար վարակված, մահացել Է 19 հազարից ավելի մարդ: Շաբաթվա ընթացքում վարակվածների ամենամեծ թվի մասին ԱՀԿ-ին հայտնել Է ԱՄՆ-ը (883 996):
Այնուհետեւ հետեւում են Իրանը (269 975) եւ Հնդկաստանը (258 121): ԱՀԿ-ի տեղեկագրի համաձայն՝ կորոնավիրուսի՝ բարձր վարակելիությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը, որը հայտնաբերվել Է 2020 թվականի հոկտեմբերին Հնդկաստանում, ընդլայնել Է իր աշխարհագրությունը՝ 142-ից մինչեւ 148 երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



