
Պատկերացրեք, որ բացում եք ամսագիրը և այնտեղ կարդում ձեր իսկ մահախոսականը: Դա անշուշտ մեծ ցնցում կլիներ: Նման դեպք պատահել է Մարկուս Գարվիի հետ: Նա ապաքինվում էր կաթվածից, երբ հանկարծ ամսագրում կարդաց. «Մարկուս Գարվին մահացել է Լոնդոնում» վերնագիրը: Նա այնքան ցնցված էր, որ նրան երկրորդ անգամ կաթված ստացավ: Ցավոք սրտի, այս կաթվածը ճակատագրական էր:
Բարեբախտաբար, սեփական մահվանդ մասին հայտարարությունը կարդալը միշտ չէ, որ այդքան ողբերգական հետևանքներ է ունենում: Լրագրողները հաճախ կանխավ են գրում մահախոսականները, որպեսզի հենց որ մարդ մահանա, անմիջապես հրապարակեն դրանք: Երբեմն նրանք չեն ստուգում, թե արդյոք ինչ-որ մեկի մահվան մասին իրենց ունեցած տեղեկատվությունը հավաստի է, և հրապարակում են մահախոսականը, երբ մարդը դեռ կենդանի է:
10. Ալֆրեդ Նոբել
Ալֆրեդ Նոբելն իր կյանքի ընթացքում մեծ փառքի է հասել: Նա հայտնաբերել է ժամանակակից դինամիտը, ինչը միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել: 1888 թ.-ին Ալֆրեդի եղբայր Լյուդվիգը մահացավ: Թյուրիմացություն էր տեղի ունեցել, և ինչ-որ լրագրող կարծել էր, թե Ալֆրեդն է մահացել: Արդյունքում ֆրանսիական ամսագրերից մեկում Ալֆրեդ Նոբելը կարդաց մի այսպիսի վերնագիր. «Մահվան առևտրականը մահացել է»: Հոդվածում գրված էր, որ նա հարստացել է մարդկանց արագորեն սպանելու եղանակներ հայտնագործելու շնորհիվ: Բնականաբար, Նոբելն այնքան էլ ուրախ չէր, որ իր կյանքն ու աշխատանքը նման կերպ էին ներկայացվել, և իր անունը կապվում էր մահվան հետ: Այս դեպքից հետո նա որոշեց սահմանել Խաղաղության նոբելյան մրցանակը, որը շնորհվում էր գիտական հաջողությունների համար: Երբ նա իսկապես մահացավ 8 տարի անց, նրան հիշում էին այդ մրցանակի համար:
9. Քել Միտչել
Թվային դարաշրջանում անշուշտ չենք կարող տպագիր մամուլին մեղադրել անհիմն բամբասանքներ տարածելու մեջ: Հենց որ ինչ-որ բան հայտնվում է ինտերնետում, այն կարող է արագորեն տարածվել: Այսպես, 2006 թ.-ին ինտերնետում հայտնվեցին հրապարակումներ, որոնցում նշվում էր, որ Քելը մահացել է: Մահվան պատճառները չէին նշվում: Այս հրապարակումներն անմիջապես որակվեցին իբրև կեղծ բամբասանքներ, սակայն սա առաջին անգամը չէր, որ նրան ժամանակից շուտ մահացած էին հռչակում: Հետաքրքիր է` երբ նա իրականում մահանա, որևէ մեկը կհավատա՞ դրան, թե՞ մարդիկ կմտածեն, որ սա հերթական սուտն է:
8. Շեր
Երբ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչերը մահացավ, Թվիթեր սոցիալական ցանցի օգտատերերը սկսեցին հաշթեգերով գրառումներ կատարել: Ամենատարածված հաշթեգը հետևյալն էր. #nowthatchersdead: Անգլերենում սա կարող է երկու իմաստ ունենալ` 1. այժմ Թետչերը մահացած է կամ 2. այժմ երբ Շերը մահացած է: Օգտատերերը բառերի միջև ոչ մի կետադրական նշան չէին դրել և մեծատառեր չէին օգտագործել: Այդ պատճառով էլ շատերի մոտ սա թյուրըմբռնումների տեղիք էր տվել: 2013 թ. ապրիլի 8-ին մահացել էր Մարգարեթ Թետչերը, սակայն որոշ մարդիկ, Թվիթերի գրառումները տեսնելով, կարծել էին, թե մահացել է երգչուհի Շերը:
7. Նեյլ Բուչման
Նեյլ Բուչմանը բրիտանական մանկական հեռուստաշոուի հաղորդավար էր: 2007 թ.-ին Ֆեյսբուքում շշուկներ տարածվեցին, թե նա մահացել է: Այդ նույն ժամանակաշրջանում նրա գործընկեր հաղորդավարներ Թոնի Հարթը և Մարկ Սպայթը մահացել էին: Դա, ինչպես Բուչմանն է ասում, մի խումբ հիմարների առիթ է տվել ենթադրելու, որ ինքն էլ է մահացել: Բուչմանն այդ ժամանակ արձակուրդի էր մեկնել, և իր մահվան մասին շշուկները հասան նրա ընտանիքի անդամներին, նախքան նա կհասցներ վերադառնալ և հավաստել, որ իր հետ ամեն ինչ կարգին է:
6. Դեյվ Սվարբրիք
1999 թ.-ին երաժիշտ Դեյվ Սվարբրիքին տեղափոխել էին հիվանդանոց կրծքավանդակի վարակից բուժելու համար: Երբ նա հիվանդանոցում բուժում էր անցնում, «Daily Telegraph»-ը հրատարակեց նրա մահախոսականը, որում սգում էին 1970-1980-ականների ամենաազդեցիկ երաժշտի մահը: Այն ժամանակ, երբ նա կարդում էր սա, արդեն ապաքինվում էր և շատ ուրախ էր, որ իր մասին նման ջերմ բառեր էին գրել:
Շարունակելի...