Դերասանուհի Թամարա Գևորգյանը շաբաթներ առաջ ծանր ավտովթարի է ենթարկվել և նոր է դուրս գրվել հիվանդանոցից:
Ֆեյսբուքյան էջում դերասանուհին կիսվել է նոր լուսանկարներով, որոնց կից գրել է․«Ժամացույցներ կան, Որ այլ կերպ են աշխատում ` Ինձանից ` մինչև դու Քեզանից ` մինչև ես ...», «Որովհետև փոթորիկներ տեսածի համար քամիները դեմքի թեթև շոյանք են, ուրիշ ոչինչ»:
Իր առողջական վիճակի մասին ավելի վաղ դերասանուհին գրառում էր կատարել Ֆեյսբուքի իր էջում․«Շուտով երրորդ վիրահատությունս կկատարվի և հույս ունեմ, որ ամեն բան հաջող ավարտ կունենա ու ժամանակի ընթացքում կրկին կքայլեմ…
Շատ պլաններ կային, որոնք կիրականացնեմ թեկուզ անվասայլակով։ Շնորհակալ եմ ինձ սիրող ու ինձ համար լավը կամեցող բոլոր ծանոթ-անծանոթներին…
Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, ովքեր նույնիսկ մարդու դժվար պահին չեն կարողանում իրենց չարությունը թաքցնել և հրապարակավ վատ մեկնաբանություններ են թողնում….
Դուք այս ընթացքում ինձ շատ օգնեցիք։ Հասկացա, որ ոտքս փրկել հնարավոր է, իսկ շատերի չարացած հոգիները՝ ոչ։
Մի բան կասեմ միայն… Թող Աստված բոլորիդ առողջ պահի….»։