Ջերմաստիճանի աննախադեպ բարձրացմամբ պայմանավորված՝ Ստեփանակերտում խմելու ջրի խնդիրը շարունակում է մնալ օրախնդիր: Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) և «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ հետ համատեղ ստեղծված աշխատանքային խումբը գիշեր-ցերեկ ջուր է մատակարարում Ստեփանակերտի բնակիչներին: Տեղեկությունը հայտնում է ԱԻՊԾ–ն։

Որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու համար ծառայությունը գործի է դրել ամբողջ ներուժը:

May be an image of 2 մարդ և people standing-ը

Հրշեջ մեքենաները շրջում են փողոցներով և խմելու կենարար ջուրը հասցնում բնակչությանը: Փրկարարներն օգնում են նաև տարեց և հաշմանդամության խնդիր ունեցող մարդկանց:

May be an image of երեխա և կանգնածը

Այս պահին ջրի խնդիր ունի մայրաքաղաքի մոտ 30 տոկոսը: ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով՝ ջրամատակարարումը կիրականացվի այնքան ժամանակ՝ մինչև վերջնականապես լուծում կստանա խմելու ջրի հարցը:

May be an image of 1 հոգի, standing և դրսումը

Երեկ ջրամատակարարումը շարունակվել է առավոտից՝ ուշ գիշեր, վերսկսվել՝ լուսաբացին: Աշխատանքին հետևել է ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը:

Հիշեցնենք` օգոստոսի 11-ին հայտնի դարձավ, որ երաշտի պատճառով Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրների վերացման նպատակով քաղաքապետ Դավիթ Սարգսյանը որոշել է դադարեցնել քաղաքում գործող ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել