ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԳԻՐՔ ՁՈՆԱԾ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ՝ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԳԻՐՔ Է ԳՐԵԼ՝ « ՀԻՏԼԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ» ՎԵՐՆԱԳՐՈՎ
Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի խորհրդական, 2014թ. այդ պաշտոնից ազատված իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը 2018թ․ աշնանը 177 էջանոց գիրք է ձոնել Նիկոլ Փաշինյանին, որը վերնագրված է` «Իջեւան մոլորակից իջած փրկիչը»: Նիկոլ Փաշինյանի հայրենակից, նրա հայրենի՝ Ենոքավան գյուղից սերված Լյուբիկ Չիբուխչյանը այժմ հիասթափված է Նիկոլ Փաշինյանից եւ նրա մասին 214 էջանոց արձակ ստեղծագործություն է գրել՝ «Հիտլերի վերադարձը» վերնագրով» Լ․ Չիբուխչյանը հայտնեց, որ արդեն տպագրվել է գրքի 100 օրինակ։ Գրքում Հիտլերի եւ Նիկոլ Փաշինյանի համեմատություններ կան, օրինակ, Հիտլերը հայելու առաջ ճառասացության վարժություններ էր կատարում, իսկ «Նիկոլի մոտ գերազանցում է աջ ձեռքի լայնակի թրումը(թրատումը)»։
May be an image of 1 person and text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել