Lurer.com-ը գրում է.

«Ես երբեք հող հանձնելու մասին չեմ խոսել»,- այս մասին ԱԺ-ում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը։ «Ես չեմ նշել Տավուշի մարզի ադրբեջանական հողերի մասին միայն։ Ես նշել եմ հայկական հողերի մասին, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Վարչապետը խոսել է այն հանձնաժողովի անհրաժեշտության մասին, որը պետք է սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ իրականացնի։ Ես երբեք հող հանձնելու մասին չեմ խոսել։ Չէի կարող խոսել և չեմ կարող խոսել, որովհետև այդ հարցի վերաբերյալ իմ պատկերացումն այդպիսին չէ», - ասաց Ղալումյանը Օգոստոսի 6-ին Վահե Ղալումյանը լրագրողների հետ զրույցում Տավուշում «ադրբեջանական տարածքների» մասին իր հայտնի ձևակերպումը այսպես է մեկնաբանել․

«Ես ասել եմ՝ Տավուշում կան Տավուշի հողեր, որոնք գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ և կան ադրբեջանական հողեր, որոնք գտնվում են մեր տիրապետության տակ»։ Ղալումյանը չի բացառել, որ այս տրամաբանության ներքո տարածքների փոխանակում, այնուամենայնիվ, կարող է տեղի ունենալ։ «Չեմ բացառում։ Ես գտնում եմ, որ կա խնդիր, որ պետք է նստել, խոսել, հասկանալ», - ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել