ArmLur.am-ը գրում է.

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այսօր Երեւանում տեղի ունեցած դաժան սպանությունից։ 34-ամյա կնոջ ապանության մեջ կասկածվում է նրա ամուսինը։ Վերջիններս ամուսնալուծված են եղել։ Ամուսինը եկել է տուն, տան դուռը բացել է և 11 անգամ դանակով հարվածել կնոջը, որից 7-ը եղել է մահացու։

Այսօր shamshyan.comը գրել էր, որ դաժան սպանություն է եղել Երևանում․ Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի մուտքում հայտնաբերել են դանակի 10-ից ավելի հարվածի հետքերով 34-ամյա կնոջ դի․

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ նրան սպանել է Երևանի բնակիչ 33-ամյա Մհեր Զ․-ն։ Եվ մինչ ոստիկաններն ու քննիչները օպերատիվ քննչական խմբով Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ մեկնում են Մհեր Զ․-ի՝ Էրեբունի վարչական տարածքում գտնվող բնակարան, ոստիկանության Շենգավիթի բաժին է ինքնակամ ներկայանում նա և հայտնում, որ սպանությունը կատարել է ինքը ու ներկայացնում է նաև հանցագործության գործիք՝ դանակը։

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռ․ Վարդանյանի որոշմամբ՝ ստեղծվել է քննչական խումբ,

հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ի մասի հատկանիշներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել