Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականների խումբը փորձ է անցկացրել, որպեսզի հասկանա, թե որքան լավ են մարդկային վերջույթներն ունակ ավելորդ մասերով, մասնավորապես՝ 11-րդ մատով, գործելու։ 

Արհեստական բութ մատ ստեղծելու գործընթացն սկսվել է 2015 թ․։ Գիտնականները խոստովանել են, որ նրանց գրավել է ավել քանակով վերջույթների գաղափարը, որը եկել է հնագույն առասպելներից, օրինակ՝ բազմաձեռք Շիվայի պատմությունից։ 

Երրորդ բութ մատն ամրանում է մարդու ճկույթին և ղեկավարվում է էլեկտրական ազդակնեով, որոնք գեներացվում են ոտքի շարժման ընթացքում։ Ցույց տալու համար, որ տեխնոլոգիան իսկապես աշխատում է մանր մոտորիկայի միջոցով, փորձ իրականացնելու համար ընտրել են դաշնամուր նվագելու գաղափարը։ 

Փորձի համար գիտնականները հավաքել են վեց փորձառու դաշնակահարների և վեց այլ անձի, որոնք դաշնամուր նվագել չգիտեն։ Պարզվում է՝ դաշնակահարներն ընդամենը մեկ ժամում սովորել են նվագել 11 մատով։ 

Այնուհետև գիտնականներն առաջարկել են փորձարկել 11-րդ մատն այյն մարդկանց, որոնք դաշնամուր նվագել չգիտեն։ Պարզվում է՝ անկախ փորձի բացակայւթյունից, կամավորները կրկին մեկ ժամում սովորել են 11 մատով սեղմել դաշնամուրի ստեղներին։ 

Ուսումնասիրության արդյունքները վկայում են այն մասին, որ մենք ունակ ենք ավելորդ վերջույթները գործի դնել անգամ նոր գործողություններ կատարելիս, այլ ոչ միայն այնպիսի գործողություններ, որոնց սովոր ենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել