1. Հայտարարությունը, որ «Ամեն ինչ ձանձրալի է»
Այս արտահայտությունը մարդու մեջ սպանում է հետաքրքասիրության զգացումը, իսկ առանց դրա, առանց նորը բացահայտելու ցանկության, կյանքում հնարավոր չէ առաջ շարժվել: Ամեն ինչի մեջ փորձեք հետաքրքրություն գտնել, այն, ինչ այսօր ձանձրալի է թվում, վաղը կարող է ձեզ պետք գալ:
2. Նույնատիպ ինֆորմացիայի օգտագործում
Մարդը միշտ պետք է մեծացնի ու լայնացնի իր հետաքրքրությունների շրջանակը: Անըnդհատ նույն բլոգները, ֆորումները, կայքերը, թերթերը կարդալը, նույն հեռուստահաղորդումներն ու նույն ժանրի ֆիլմեր դիտելը, նույն մարդկանց հետ շփվելը կանգնեցնում են ձեր անձնական աճը, որն էլ իր հերթին կանգնեցնում է ձեր մտավոր ու պրոֆեսիոնալ աճը:
3. Հեշտ ճանապարհներ փնտրելը
Ասում են չէ՞` գործը հանձնարարիր ծույլին, և նա կգտնի դա անելու ամենահեշտ ճանապարհը: Մենք չենք սիրում մեզ նեղություն տալ և ամեն ինչ անելու ամենահեշտ ճանապարհն ենք փնտրում, բայց շատ իզուր, բարդ աշխատանքը նպաստում է մարդու կենտրոնացման ձևավորմանը, հետևաբար լավ է անդրադառնում նաև ուղեղի աշխատանքի վրա:
4. Ձգտումների բացակայություն
Եթե մարդը մտածում է, որ ինքը արդեն ամեն ինչի հասել է, և էլ չկա մի բան, որին ինքը կձգտի, նրա զարգացումը միանգամից կանգ է առնում: Միշտ էլ առաջ շարժվելու տեղ ու աճելու հնարավորություն կա: Մարդը պետք է վախենա ոչ թե դանդաղ աճելուց, այլ ընդհանրապես կանգ առած աճից:
5. Հարցերի բացակայություն
Հենց մարդը դադարում է ինքն իրեն հարցեր տալ, նա միանգամից հայտնվում է անելանելի սարդոստայնի մեջ: Կյանքը հարցերի առաջադրում ու դրանց պատասխանների փնտրտուք է, իսկ եթե չկան հարցեր, ուրեմն դուք «չեք ապրում»...
6. Արվեստի մերժում
Դուք միշտ մտածում եք, որ ստեղծագործելը ձերը չի՞: Եվ հենց դա էլ ձեր մեջ սպանում է բոլոր այն տաղանդները, որոնք հնարավորության դեպքում կդրսևորվեն: Դադարեք ինքներդ ձեզ սահմանափակել, ազատ թողեք ձեր մտքերը, գուցե այդ ժամանակ բացահայտեք ձեր հնարավորություններն ու կարողությունները:
7. Դիմադրության բացակայություն
Շատ վատ է, եթե դուք շրջապատված եք մարդկանցով, ովքեր հիացած են ձեզանով և ամեն ինչում համաձայնվում են ձեզ հետ: Նման միջավայրը, իհարկե, լավ է բարձր ինքնագնահատական ունենալու համար, բայց այն հանգեցնում է լճացման: Ինչքան շատ դիմադրության հանդիպեք, այնքան կկոփվեք ու ավելի լավը կդառնաք, հիշեք այս պարզ ճշմարտությունը:
8. Սեփական կարծիքը չպնդել
Շատ հաճախ է պատահում, որ մենք, անհաջողության հանդիպելով, հաջորդ անգամները գերադասում ենք ոչինչ չանել, չասել, պարզապես լռել: Իսկ այդ ընթացքում ավելի համարձակ մարդիկ հասնում են այն ամենին, ինչի մասին դուք էիք երազում:
9. Կուռքերի բացակայություն
Հաճախ մենք չենք կարողանում ինքներս մեզ համար կատարելագործման սանդղակ մշակել: Նման դեպքերում դա շատ հեշտ է սահմանել ուրիշների օրինակի վրա: Ունեցեք կուռքեր (մարդու ձեր իդեալը), բայց ոչ աստվածներ: Մեկը շատ է: Ամեն մարդ էլ ունի մի շատ լավ հատկանիշ, որը հարգանքի արժանի է, փնտրեք մարդկանց մեջ այդ հատկանիշները և ձգտեք դրան: Ձգտեք, բայց մի նմանակեք:



