Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է կատալոնական ակումբից Լիոնել Մեսսիի հեռանալը եւ հաստատել, որ նա արգենտինացու փոխարեն կլինի թիմի նոր ավագը:

«Մեծ պատիվ է ավագ լինելը: Ինձանից առաջ ավագի այնպիսի վառ օրինակներ էին, ինչպիսիք են Կառլես Պույոլը, Չավին և Լեոն:

Շնորհակալ եմ, Լեո, Բարսային ամենաբարձր մակարդակի հասցնելու համար … Շնորհակալություն», – Բուսկետսի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հիշեցնենք, որ Մեսսին երեկ հրաժեշտի ասուլիս անցկացրեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել