Armeniasputnik.am-ը գրում է.

Երևանի պետական համալսարանի ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը համալսարանականներին ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի նոր ԺՊ-ին, որի անունը մինչ այս գաղտնի էր պահվում։

ԵՊՀ ռեկտորի նոր ԺՊ նշանակվեց Հովհաննես Հովհաննիսյանը

Նշենք, որ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ապրիլի 23–ին պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Այսօր նրա վերջին աշխատանքային օրն է, վաղը պաշտոնը կստանձնի Հովհաննես Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանին ԵՊՀ ռեկտոր նշանակելու լուրերը վաղուց էին շրջանառվում, երբ նա ԿԳՄՍ փոխնախարար էր (ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի օրոք)։

Մամուլը գրում էր, որ Հովհաննիսյանը դոկտորականի պաշտպանությունն արագացնում է, որպեսզի ռեկտոր նշանակվի։

Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսության թեման հաստատվել է 2014 թ.ին, իսկ նախնական պաշտպանությունը տեղի է ունեցել 2018 թ.-ին։

Իսկ դոկտորի կոչում նա ստացավ այս տարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել