Եղիազարյան Հակոբը Երևանից էր։ 2019-ի հունվարի 16-ին էր զորակոչվել բանակ։ Ստեփանակերտի «Ցոր»-ում էր ծառայում։ Միրզոյան Կարենի ու Ամալյան Վարդանի հետ մի զորամասում, մի դասակում էին ծառայում։ Պատերազմի առաջին օրվանից մասնակցեցին Ջրականի (Ֆիզուլի), Հադրութի, Ակնայի, Քարին տակի ու Շուշիի մարտերին։ Դասակի հրամանատարի փախուստից հետո Հակոբենց դասակը մնում է շրջափակման մեջ ու հենց Շուշիի մատույցներում էլ նոյեմբերի 7-ին, ընկերների հետ միասին զոհվում է Հակոբը...
Արցախի նախագահի հրամանագրով հետմահու արժանացել է «Արիության համար» մեդալի։
Այսօր Եղիազարյան Հակոբի ծննդյան օրն է։ Նա պետք է դառնար 21 տարեկան...
Շնորհավոր ծնունդդ, հերոս տղա, և հավերժ փառք քեզ ու քո ընկերներին, որ ձեր կյանքը չխնայեցիք Հայրենիքի պաշտպանության համար։ Ու քանի մենք ապրում ենք՝ ապրեցնելու ենք նաև ձեր հիշատակը և ոչ մեկդ չեք մոռացվելու։
Փառք ու պատիվ քո ծնողներին, որ քեզ պես հերոս տղա են դաստիարակել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել