PanARMENIAN.Net -ը գրում է.
Ծաղկաձորում կայացել էհամահայկական հայագիտական 6-րդ օլիմպիադան, որին մասնակցեց ընդհանուր առմամբ 150 աշակերտ ՀՀ-ից, ԼՂՀ-ից և Սփյուռքի հայկական կրթօջախներից: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ այս տարի առաջին անգամ օլիմպիադայի շրջանակներում կազմակերպվել է նաև «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի մրցույթ, որին մասնակցել է 54 աշակերտ:
Առարկայական օլիմպիադաներին մասնակցելուն զուգահեռ օրակարգում նախատեսված էին ազգային պարի ուսուցում, դասախոսություններ պատմամշակութային թեմաներով, ինչպես նաև մասնակիցների ուխտագնացություններ սրբատեղիներ և այցելություններ ՀՀ տեսարժան վայրեր, որ իրականացավ ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի աջակցությամբ:
Նշենք, որ օլիմպադան կազմակերպվում է Կրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համագործակցությամբ: