Tert.am-ը գրում է.
Եգիպտոսում հայկական եկեղեցիները չեն տուժել վերջին օրերին պաշտոնից հեռացված երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի և զինվորականների միջև ծայր առած բախումների և անկարգությունների հետևանքով: Այս մասին Tert.am –ին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը, ով այսօր առավոտյան կապվել էր Կահիրեում ՀՀ դեսպանատան հետ:
ԱԳՆ պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ Եգիպտոսում գործում են Հայոց առաքելական եկեղեցին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովվապետության ներքո, ինչպես նաև Հայոց կաթողիկե եկեղեցին։ Կան որոշ հայեր, որոնք Հայ Ավետարանչական եկեղեցու անդամներ են:
Հայ Առաքելական 5 եկեղեցիներից 2 -ը գործում են Ալեքսանդրիայում, 3–ը՝ Կահիրեում։ Դրանք են՝ Կահիրեի առաջնորդարանը և Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ինչպես նաև Սուրբ Մինաս և Ամենայն Սրբոց ազգային գերեզմանատներում գործող մատուռները, Ալեքսանդրիայում՝ Ալեքսանդրիայի առաջնորդարանը և Պողոս-Պետրոս եկեղեցին և ազգային գերեզմանատանը՝ Սուրբ Գևորգ մատուռը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ