1in.am-ը գրում է.
Պաղեստինցի ցանցահեն Խալիլ Շրատեխը Facebook-ում խոցելիություն է հայտնաբերել, որը թույլ է տալիս ցանկացած օգտատիրոջ էջին մեկնաբանություններ ու գրություն տեղադրել, անգամ եթե ինքը վերջինիս «ընկերների» շարքում չէ:
Այն բանից հետո, երբ Facebook-ի տեխնիկական աջակցությունը լուրջ չի ընդունել այդ հաղորդագրությունը, նա ստիպված է եղել դա ցույց տալ անձամբ Մարկ Ցուկերբերգի անձնական էջին:
Խալիլի հայտնաբերած խոցելիությունն, այսպես կոչված, «սփամերի երազանքն» է։ Նման գովազդի տարածման համար մարդիկ պատրաստ կլինեին միլիոններ վճարել:
Նա կապվել է Facebook-ի անվտանգության բաժնի հետ ու ներկայացրել ապացույցներ «սողանցքի» մասին: Այդուհանդերձ, նրան կամ չեն հավատացել կամ չեն ցանկացել վճարել «պարգևավճար», որը տալիս են իրական խնդիրները գտնողներին:
Ցուկերբերգի էջում մեկնաբանելուց հետո Facebook-ի անվտանգության բաժնի մասնագետներն, այնուամենայնիվ, ուշադրություն են դարձրել խնդրին ու այն վերացրել են։
