1997-ին Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկում էր ադրբեջանին հանձնել Արցախի Հանրապետության 5 պլուս երկու շրջանները ու դրանից հետո բանակցել Արցախի կարգավիճակի մասին։ Սա այդպես կոչված փուլային տարբերակն էր։
Առաջին նախագահից հետո, ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները երբեք, կրկնում եմ երբեք չեն բանակցել փուլային լուծումների մասին։ Իրենք առաջ էին տանում փաթեթային լուծումներով տարբերակները` քիվեստյան, մադրիդյան, կազանյան և այլն։ Հոգեբանությունը շատ պարզ էր` եթե դու չունես զիջելու որևէ բան, ապա շատ դժվար է լինելու թշնամու հետ որևէ բանի մասին պայմանավորվելը։ Դրա համար բոլոր պայմանավորվածությունները պետք է նեռարվեին մեկ փաստաթղթում։
Այսօր որոշ մարդիկ պնդում են, որ փաստորեն առաջին նախագահը ճիշտ էր, ու մեզ չհաջողվեց պահել Արցախը։ Սա ինքնին սխալ մոտեցում է, քանզի մեզ ոչ թե չհաջողվեց պահել Արցախը, այլ ՀՀ իշխանությունն այն պայմանավորված պատերազմի միջոցով ուղղակի նվիրեց թշնամուն։
Բայց մի պահ մոռանանք, թե ոնց է այն տրվել թշնամուն և գնահատենք իրավիճակը։
Այսօր 5 պլուս 2-ի փախարեն թշնամու ենթակայության տակ է անցել 5 պլուս 2 պլուս 2 (Հադրութ, Շուշի) շրջանները։ Արդյո՞ք ադրբեջանը ցույց է տալիս հաշտության որևէ նշույլ, կամ արդյո՞ք թշնամին խոսում է Արցախի բացի ադրբեջանի կազմում լինելուց որևէ տարբերակի մասին։ Իհարկե ոչ։ Հակառակը, իրենք պնդում են, որ Արցախի հարց այլևս չկա։ Իսկ Մինսկի խմբի համանախագահ երկրները կրկին խոսում են ինչ որ փոխադարձ զիջումների մասին։ Հարց է ծագում, էլ ի՞նչ է կարող զիջել Հայաստանը, ի՞նչ։ Պատասխանը պարզ է` Արցախի կարգավիճակը։ Հայաստանին դրդում են համաձայնվել ճանաչել ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և դրանով իսկ ընդմիշտ փակել Արցախի հարցը։ Պարզ ասած, գրեթե բոլորը պատկերացնում են, որ Արցախը պետք է ունենա ինչ որ կարգավիճակ, բայց ադրբեջանի կազմում։ Սա իհարկե մեզ համար նշանակում է Արցախի հայաթափում և վերջնական կորուստ։
Այսպիսով մենք կարող ենք միանշանակ փաստել, որ առաջին նախագահի կողմից ժամանակին հայտարարած թեզը կյանքի կոչվելու դեպքում մենք ունենալու էինք հենց այն ինչ ունենք այսօր` կապիտուլացիա և Արցախի հանձնում։
Մի այլ հարց է, որ մեր բնակչության մի լուրջ մաս դեռ չի գիտակցել այսօրվա իրականության կործանարար հետևանքները, քանզի իրենց պատկերացմամբ Արցախը խոչընդոտում էր Հայաստանի զարգացմանը։ Բայց դա էլ ժամանակի հարց է։ Այսօր տնտեսության մեջ անհայտ ծագման գումարներ ներարկելով, իշխանությանը դեռևս հաջողվում է մարդկանց ձեռքը փող տալ և դրանով զերծ պահել իրականությանը ճիշտ գնահատական տալուց։
թուրքիան և որոշ գերտերություններն այժմ անելու են ամեն բան, որպեսզի Հայաստանում ամրապնդվի իրենց համար շատ կարևոր թեզը` Արցախը խանգառում էր Հայաստանի զարգացմանը։ Մարդկանց գրպանները գումար դնելով` վերջնականորեն սպանելու են հայի տեսակը։ Այո, մեզ գնում են, ինչպես աճուռդի հանած մի անպետք նկարի։ Այնքան որ ուրիշը հանկարծ չգնի։ Իսկ գնելուց հետո էլ մեզ ոչնչացնելու են, քանզի իրենց պատկերացմամբ լավ հայը մահացած հայն է։ 1915-ին ավարտի չհասրած գործն իրենք պետք է ավարտեն։ Եվ ինչպես այդ ժամանակ հայը չտվեց իրական պայքար, չի տալիս նաև այսօր։ Չի տալիս քանի որ իրեն գնում են, իսկ մենք փող շատ ենք սիրում, երևի հայրենիքից էլ շատ...
1994-ից մինչև 2018-ը Հայաստանում ու Արցախում ապրած հայերը դեռ չեն հասկացել, որ իրենք հազարամյակների մեջ ամենաերջանիկ հայերն են եղել, բայց կհասկանան, քանզի կյանքն այլևս երբեք նույնը չի լինելու...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել