Հայտնի Պերֆեկտ tv-ին է: Ասի, մի հատ Youtube-ի ալիքների մոնետիզացիան հաշվող socialblade.com-ով ստուգեմ, հասկանանք՝ ինչի հետ գործ ունենք:
Ուրեմն, այս ալիքն ունի 387 հազար բաժանորդ (подписчик), վերջին 30 օրվա ընթացքում 8,8 մլն դիտում և ուշադրություն՝ ամսական կտրվածքով մոնետիզացիան 2,2-ից 35,5 հազար դոլար է:
Այլ կերպ ասած, այս ալիքի սեփականատերը՝ "Սարսափելի բան եղավ Հայկոյի հետ" կամ "Թուրքիան ճար չունի ու վերադարձնելու է Բայազետը" վերնագրերով անորակ բովանդակությամբ միջինը Յութուբից ստանում է 5-7 հազար դոլար, գուցե նաև ավել:
Ասեմ, համաձայն socialblade.com-ի, սա գերազանցում է անգամ ամենապոպուլյար հայակական օնլայն մեդիաների մոնետիզացիայի ծավալը: Տարեկան կտրվածքով, էս ալիքի սեփականատերը կարող է "աշխատել" 26-ից 426 հազար դոլար:
Հ.Գ. Իսկ մենք չարչարվում ու լրատվական բովանդակություն ենք ստեղծում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել