Pastinfo.am-ը գրում է.

Թալիբների դեմ մարտական գործողություններ են անցկացվել երկրի 14 նահանգներում, նշել են Աֆղանստանի պաշտպանության նախարարությունում: Այս մասին  հաղորդում է Корреспондент-ը:

Գերատեսչությունը՝ հղում անելով Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ մարտական գործողություններն իրականացվել են Նանգարհար, Պակտիկա, Լոգար, Գազնի, Կանդագար, Գերաթ, Ջաուզջան, Գիլմենդ, Բադահշան, Քունդուզ և Բագլան նահանգներում:

Անվտանգության ուժերը հայտնաբերել և վնասազերծել են 9 ինքնաշեն պայթուցիկ սարք, որոնք գրոհայինները տեղակայել էին ճանապարհներին:

Հիշեցնենք, որ նախօրեին Աֆղանստանի 31 նահանգում պարետային ժամ է սահմանվել՝ պայմանավորված անվտանգության աճող սպառնալիքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել