Գիտնականներն առաջին անգամ ականատես են եղել շիմպանզեների և գորիլաների միջև վայրի բնության եջ մահացու բախման։ 

Շիմպանզեներն ու գորիլաները չեն առանձնանում միմյանց հանդեպ հատուկ ագրեսիայով։ Հոմինիների այս երկու տեսակի ներկայացուցիչները խաղաղ գոյատևում են իրար կողքի։ Սակայն 2019 թ․ Լոանգոյի ազգային պարկում գիտնականները երկու հդնիպման ականատես եղան, որոնց ընթացքում գորիլաներից թվաքանակով ավելի շատ շիմպանզեները հարձակում հրահրեցին։ Երկու դեպքում էլ գորիլայի ձաերը սպանվեցին։ 

18 շիմպանզեի և 5 գորիլայի մասնակցությամբ առաջին «ճակատամարտը» տևել է 52 րոպե։ Շիմպանզեները գորիլաներին հանդիպել էին հարևան տարածքում զբոսանքից հետ վերադառնալիս։ Երկրորդ բախմանը մասնակցել է 27 շիմպանզե և 7 գորրիլա։ Մարտը 79 րոպե է ընթացել։ 

Երկու դեպքում էլ շիմպանզեներին հաջողվել է գորիլայի ձագերին խլել մորից և սպանել։ Մյուս գորիլաները կարողացել են փախուստի դիմել, իսկ որոշ շիմպանզեներ վիրավորվել են։ 

Գիտնականները փորձում են հասկանալ՝ որն է եղել արտասովոր ագրեսիայի պատճառը։ Հնարավոր է՝ շիմպանզեները գորիլայի ձագին որպես որս են տեսել, կամ մրցակցություն է առաջացել սննդային ռեսուրսների կամ տարածքի կապակցությամբ։ Սակայն հետաքրքրական է այն հանգամանքը, որ բախումները տեղի են ունեցել այն սեզոնին, երբ սնունդը, մասնավորապես՝ մրգերը, քիչ հասանելի են եղել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել