Նոր ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ գլոբալ տաքացմանը նպաստում են նաև վայրի խոզերը։ Ավստրալիայի Քուինսլենդի համալսարանի և Նոր Զելանդիայի Քենթերբերիի համալսարանի գիտնականների խումբը մոդելավորել է այն վնասը, որը վայրի խոզերը հասցնում են մոլորակի հինգ մայրցամաքներում։ 

Փորելով հողը՝ վայրի խոզերը ամեն տարի արտադրում են շուրջ 4,9 մլն տմ ածխաթթու գազ։ Դա հավասարազոր է 1,1 մլն ավտոմեքենայի արտանետումներին։ 

«Վայրի խոզերը տրակտորների նման փորում են և տակնուվրա անում հողը՝ սնուն գտնելու նպատակով։ Երբ հողի վերին շերտը մարդկանց կամ կենդանիների գործողությունների պատճառով խախտում է իր դիրքը, մթնոլորտ է արտանետվում ածխաթթու գազ։ Քանի որ հողը մոտ 3 անգամ ավելի շատ ածխաթթու գազ է պարունակում, քան կա մթնոլորտում, այնտեղից դուրս եկող անգամ փոքրիկ քանակությամբ գազն արագացնում է կլիմայի փոփոխությունը»։ 

Մոդելները ցույց են տվել, որ վայրի խոզերը փորում են 36-142 հզ քկմ տարածք։ 

«Սա հսկայական տարածք է, և իրավիճակն ազդում է ոչ միայն հողի և ածխաթթի գազի արտանետումների վրա, այլև վտանգում է կենսաբազմազանությունը», - զգուշացնում են գիտնականները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել